Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Շոկոլադը բարիացնում է մարդուն

Շոկոլադը բարիացնում է մարդուն

Կենտուկիի համալսարանի ամերիկացի գիտնականները բացահայտել են շոկոլադի նոր հատկությունը. այն նվազեցնում է ագրեսիվությունը և հանգստացնում է։ Պարզվել է, որ շոկոլադասերներն ավելի բարեհամբույր են, քան նրանք, ովքեր անտարբեր են քաղցրավենիքի նկատմամբ։

 

Փորձագետների զեկույցում խոսվում է այն մասին, թե ինչպես է գլյուկոզան ազդում մարդու վարքագծի, այդ թվում՝ նրա բարի ու մեծահոգի լինելու ունակության վրա։ Գլյուկոզայի բարձր պարունակությունը վանում է վատ մտքերը, ստիպում մոռանալ վիրավորանքն ու վերացնում վրեժխնդիր լինելու ցանկությունը։ Շոկոլադասերները հակված են ներել թե՛ սեփական, և թե՛ շրջապատի սխալները։


Նշենք, որ ավելի վաղ գիտնականները բացահայտել էին, որ շոկոլադի օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը, ինչպես նաև նպաստում է գլխուղեղի մտավոր գործունեությանը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. shokolad.odessa.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ